▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միսս Հոնդուրաս»-ին և նրա քրոջը սպանողին սպառնում է 80 տարվա ազատազրկում

Արդեն տեղեկացրել ենք, որ Հոնդուրասի գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Մարիա Խոսե Ալվարադոյի և իր քրոջ՝ 23-ամյա Սոֆիա Տրինիդադիյի մարմինները գտել են Ագուագուա գետի մոտակայքում: Դեպքի առնչությամբ ընթանում էր նախաքննություն, որի միջոցով պարզ է դարձել, որ «Միսս աշխարհ» մրցույթի մասնակից Միսս Հոնդուրասին ու նրա քրոջը սպանել է քրոջ ընկերը` Պլուտարկո Ռուիսը:  

Վերջինիս մեղավորության ճանաչման դեպքում նրան սպառնում է մինչև 80 տարվա ազատազրկում: Հատկանշական է, որ տղայից բացի ևս երեք հոգի կարող են ենթարկվել դատական պատասխանատվության, եթե նրանց նույնպես ճանաչվեն հանցագործության մասնակիցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее