Արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին։ Հայաստանում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով ազգային բարերար Սամվել Կարապետյանն ու Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ տրամադրեցին։
Նախ 100 մլն դրամ, որի կեսն ուղղվել էր Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին՝ բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար, իսկ մյուս կեսը՝
հատուկ հաշվեհամարին՝ համաճարակի հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումներն իրակացացնելու համար։
Եվս 300 000 դոլար Սամվել Կարապետյանը տրամադրեց Շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, 100 000 դոլար էլ ուղղվեց կովիդի դեմ պայքարի և Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ քաղաքացիների տարհանման համար։
Բացի այս խոշորածավալ դրամական օգնությունը, երկրի համար այդ ծանր օրերին, «Հայաստան
ի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ, Հայաստանում գործող տարեցների խնամքի կենտրոններին, էջմիածնի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել են համապատասխան ախտահանիչ միջոցներ և խնամքի պարագաներ:
Աջակցություն է տրամադրվել նաև գյուղական համայքներին՝ սերմացուի, պարարտանյութի ու անհրաժեշտ տեխնիկական միջոցների տեսքով։
Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. Արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


