▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միջանցքի հարցում Իրանից դրական ազդակներ ենք ստանում». Էրդողան

Դիտեք նաև՝

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  հայ-ադրբեջանական հարաբերություններին, խոսելով «զանգեզուրյան միջանցքի» և տարածաշրջանային խաղաղությանը վերաբերվող իրողությունների մասին․

«Մենք չենք տեսնում որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և հարևանության օրենքը։ Ադրբեջանա-հայկական գործընթացում առաջընթացի ձեռքբերումը մեծ խթան կհաղորդի նաև տարածաշրջանային կարգավորմանը։

Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ցամաքային և երկաթուղային գծերով ուղիղ կապերի հաստատումը կամրապնդի մեր հարաբերությունները։ Այս ամուր կապի շնորհիվ առաջիկա շրջանում մենք վազելով կանցնենք բազմապատիկ ավելի շատ տարածություն, քան քայլելով։ Այդ իսկ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի։ Այս միջանցքի իրացումը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և պետք է ավարտին հասցվի։ 

Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես հասնել Կարս։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը շատ ավելի կուժեղանա։ Եթե ​​Հայաստանը չմասնակցի, ինչպե՞ս է ընթանալու երթուղին։ Իրանի միջոցով։ Իրանը դրական է վերաբերում դրան, ուստի կարելի է Իրանի տարածքով դեպի Ադրբեջան երթուղի ստեղծել։ Լավ է այս հարցում Իրանից դրական ազդակներ տեսնելը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее