ԱԺ «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով դիտարկմանը, թե ՔՊ-ում «ատամները սրած» իրեն են սպասում՝ անձեռնմխելիությունից զրկելու համար, ասել է․ «Ինչ ասացիք՝ ենթադրություններ են, ինքս լսել եմ նման բաներ, մի քանի հրապարակում եղավ: Ինչ ասեմ, եթե մարդիկ երկրի անվտանգությունը ձախողում են, միգուցե փորձեն սադրել, որպեսզի ինձ հունից հանեն, որ ֆիզիկական հարված հասցնեմ, հետո հերթով գնան, բողոք գրեն: Ամեն դեպքում, տարբեր տեղերում կան նման փորձեր: Պետք է սառնասրտորեն լինել, իսկ եթե ուզում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հարմար ու հետաքրքիր տեղեր կան»,- հավելել է Քոչարյանը: Թարմացված․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ իր համար Արցախի էջը փակված չէ. «Պիտի միշտ հետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը։ Իմ համոզմամբ, ՀՀ իշխանությունը առաջին և հիմնական պատասխանատուն է, որ կորցրինք Արցախը»,- նշել է նա: Թարմացված․ ԱԺ «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե որոնք են լինելու խորհրդարանական գործունեության առաջնահերթությունները. «Ես առաջին անգամ եմ մուտք գործում այս շենք։ Ընդհանուր դեպքերի զարգացումը կանխատեսելի չէ։ Այս ամենը նոր է ինձ համար։ Առաջնահերթ՝ պետք ա փորձել օգնել, ամեն ինչ անել, որպեսզի ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցներն ազատ արձակվեն»,- նշել է նա: Դիտեք նաև՝ |
«Միգուցե փորձեն սադրել, որպեսզի ինձ հունից հանեն». Լևոն Քոչարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet