ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ: «Միգուցե Ալեն Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին»,- ասել է Զախարովան: «1992թ. բազային փաստաթուղթը, որը կանոնակարգում է ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, անժամկետ է... Սահմանապահները գործով են ապացուցել իրենց անհրաժեշտությունը: Երբ խոսվում է նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես դա կազդի երկրի անվտանգության վրա»,- հավելել է նա: Զախարովան նաև ակնարկել է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը բավական կոմպետենտ չէ նման հարցեր քննարկելու համար։ «իմ կարծիքով այս հարցում պետք է ձայն տալ նրանց, ովքեր իսկապես պահպանում են Հայաստանի սահմանը` զենքը ձեռքներին, այլ ոչ թե նստած են փափուկ բազկաթոռների վրա»,- ակնարկել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: |
«Միգուցե Ալեն Ռոբերտովիչն ուշադիր չի հետևել Նիկոլ Վովայեվիչի ասուլիսին». Զախարովա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet