▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն 2023-ի ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759.265 000 մլն․ ՀՀ դրամ

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը շնորհավորել է Սեպտեմբերի 1-ի առիթով ու ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել․ 

«Հարգելի ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,

Սիրելի աշակերտներ և ուսանողներ,

Շնորհավորում ենք Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Այս բազում մարտահրավերների ժամանակաշրջանում մենք պետք է ապավինենք գիտելիքի և կրթության ուժին՝ որպես վերջնանպատակ ունենալով կայացած քաղաքացու և ամուր տնտեսական հիմքերով պետության կայացումը:

Հենց վերոնշյալ նպատակներին հասնելու համար մեր ընկերությունը մեծ աջակցություն և հոգածություն է ցուցաբերում կրթական բնագավառին (կրթական հաստատությունների ենթակառուցվածքների բարելավում, ուսման վարձերի փոխհատուցում, լաբորատորիաների հիմնում, բուհերի հետ համագործակցություն, կրթական ֆորմալ-ոչ ֆորմալ ծրագրերի ֆինանսավորում և այլն) ու 2023թ․ ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759.265 000 մլն ՀՀ դրամ։

Բարի ընթացք, նոր ուսումնական տարում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее