Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը օրհնության խոսք ասաց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը. «Մաղթում ենք առավելագույն կորով ու բարեջանություն՝ ձեզ բաժին ընկած ծանր լուծը քաղցրությամբ ու սիրով կրելու համար: Թող բարձրյալ Աստծո աջը հովանի լինի ձեզ ու Սուրբ Սարգսի արագահաս բարեխոսությունը տոգորի ձեզ՝ ձեր առաքելությունն անմնացորդ նվիրումով իրագործելու համար: Միաբանվենք հանուն Երևանի ու երևանցու. այս կարգախոսով գործենք ի շահ քաղաքամայր Երևանի ու սիրելի երևանցիների»,- ասաց նա: |
«Միաբանվենք հանուն Երևանի ու երևանցու». Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet