«ՔԿ այս վարչությունում թափթփված վիճակ է, կարան շփոթվեն, նույն անուն-ազգանունով այլ մարդու կանչեն։ Ասենք՝ միգուցե պիտի հարցաքննության կանչեին ծանր հանցագործություն կատարած ենթադրյալ հանցագործ Վահե Ղազարյանին՝ էն «Զիլ»-ի վարորդին, որ հայտարարագրել է, բայց իհարկե ինքը թրի վրա մի օրում ավելի շատ գումար է շարում, քան՝ «Զիլ»-ի համար է վճարել․․․ Հիմա մտածել են՝ դե Ղազարյան, Ղազարյան, ի՞նչ տարբերություն, Էդգարին կանչենք հարցաքննության։ Հիմա մի քիչ սպասենք, եթե Պետրոս Ղազարյանին էլ կանչեցին, ուրեմն սա Ղազարյանների կանչն է»,- ՔԿ բակում, լրագրողներիհետ զրույցում, ասել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժնի կողմից հրավիրվել է հարցաքննության` վկայի կարգավիճակով։ *** Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հրավիրվել է ՔԿ։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է․ «Այս ամբողջ ժամանակ մտածել եմ՝ ի՞նչ ծանր հանցագործություն եմ արել, որ կարող է ինձ հրավիրած լինեն որպես վկա, չեմ կարողանում մտաբերել։ Մի բան է մտքովս անցել, ինձ թվում է դա կլինի։ Էս վերջերս մի հատ հարսանիքի եմ մասնակցել, հարկ վճարողի կենացը չենք խմել։ Ճիշտն ասած՝ էդ օրը մեքենայով էի, ընդհանրապես չեմ խմել»։ *** |
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը նախօրեին իր էջում գրել էր․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժնի կողմից սեպտեմբերի 7-ին ժամը 10:00 հրավիրված եմ հարցաքննության` վկայի կարգավիճակով։ Մինչ ներս մտնելը՝ Էդգար Ղազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ |
«Մի քիչ սպասենք, եթե Պետրոս Ղազարյանին էլ կանչեցին, ուրեմն սա Ղազարյանների կանչն է»․ Էդգար Ղազարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet