Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Երևանի քաղաքապետարանը նույնիսկ իր քթի տակ չի տեսնում հետիոների համար նախատեսված անցուղու խնդիրները։
Մի փողոցի անցուղում առկա է միաժամանակ մի քանի խնդիր՝
Հետիոտնային անցուղու սխալ կառուցում
Լուսացույցի սխալ կառավարում
Թեքահարթակի բացակայություն
Արգիշտի փողոց»։