Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․
Մի պատմություն եմ գրում, ինձ համար մեկ է՝ ո՞վ կհավատա, ո՞վ՝ ոչ , պատմել է զինվորական ընկերներիցս մեկը և հուսով եմ որոշ ժամանակ անց էս պատմությունները ականատեսների միջոցով հատ֊հատ գրի կառնվեն և ըստ արժանվույն կգնահատվեն նման տղերքը, ցավոք արդեն հետմահու։
Սեպտեմբերի 13֊ի մարտական գործողությունների ժամանակ , երբ հրադադար է լինում և արդեն դիակների փոխանակում պետք է անեն , ադրբեջանցի հրամանատարներից մեկը մոտենում է մեր կողմի ներկայացուցիչին , չորս զինվորի մարմին է ցույց տալիս , ասում է՝ 《 Այս տղաների ինքնությունը պարզելուց հետո , ըստ արժանվույն հարգանքի տուրք կմատուցեք, չորս հոգով մինչև վերջ կռվել են մեր մի քանի տասնյակի հասնող զորքի դեմ , մեր կողմը տեսնելով , որ չի կարողանում վերցնել հենակետը , հրետանային ու ԱԹՍ հնարավոր բոլոր միջոցները կիրառել են իրենց ուղղությամբ։ Երբ բարձրացանք դիրք ու տեսանք ընդամենը չորս հոգի են , ուղղակի չէինք հավատում , որ նման բան հնարավոր է։ Անձամբ ես իրենց մարմինների առջև կանգնել պատվի եմ առել և իմ անձնական զենքից չորս փամփուշտ եմ հանել դրել իրենց կրծքին( իրականում չգիտեմ ինչու են այդպես անում)։
Սարսափելին այն է , որ մինչև հիմա մեր կողմը նույնիսկ 200֊ից ավել նահատակների համար նույնիսկ սգո օր չհայտարարեց։
Այս պատմությունները պարտադիր պիտի գրի առնվեն։