«Որդուս հրաժեշտ չտվեցի Հադրութում, մի ձայն ինձ ասաց՝ որդուդ տա՛ր այստեղից, չտարա, և Նիկոլը մահ բերեց». զոհվածի մայր
Մարզահամերգային համալիրում ընթացող մեծ հավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։ Նա կոչ է արել պայքարել վաղվա օրվա համար, լինել պահանջատեր․ «Գիտեմ, համոզված եմ՝ կլինեն մարդիկ, կասեն՝ սուգդ սգա։ Հավատացե՛ք, սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել․․․ Մեր որդիներին են սպանել, մեր հայրենիքն են հանձնել․ բոլորս պետք է լինենք պայքարի առաջնագծում։ Սրբազան պայքարը պետք է ավարտվի հաղթանակով։ Պետք է հաղթենք, որ ձեր զավակներն ապրեն, որ դուք չզգաք այն ցավը, որ զգում ու զգացել ենք մենք»,- նշել է նա։
Դիտեք նաև՝