Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերում հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ասել է, որ Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք հարգում ենք հայ ժողովրդին, ում հետ ունենք դարավոր բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը, որը դավաճանել է սեփական ժողովրդին։ Նա համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը։ Մեզ չի հետաքրքրում նման գործիչների կարծիքը»,- ասել է Գագլոևը։
Դիտեք նաև՝