▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղավորը բոլորս ենք, ոչ թե երեք նախագահները

Հայեր գիտե՞ք,  որն է պատճառը, որ մեր պետությունը այսքան տարվա մեջ չի հասել իր հզորացման ցանկալի մակարդակի: Մեղավորը բոլորս ենք, ոչ թե երեք նախագահները: Ազգի, պետության զարգացման նախադրյալներից են ոչ միայն զարգացած տնտեսությունը, այլև՝ մարտունակ բանակը, հարուստ մշակույթը, ամենագլխավորը՝պետականության հանդեպ պաշտամունքի հասնող սերը:

Այդ արժեքների հանդեպ սերը, համակրանքը և հարգանքը ներարկվում է Հայ մարդու և քաղաքացու մեջ տարբեր քարոզչական եղանակներով, օրինակ՝արձանների տեղադրում: Ինչ խոսք ունենք հարուստ մշակույթ՝ իր բոլոր ճյուղերով. կան բազմաթիվ կիսանդրիներ և արձաններ ձոնված մեր մշակույթի տիտաններին և դա գերազանց է: Ունենք բազմաթիվ կոթողներ ՝արձաններ ու կիսանդրիներ տարբեր ժամանակաշրջաններում հայրենիքի համար անձնվեր պայքարի ելած քաջառյուծներին նվիրված՝սկսած Հայկ Նահապետի ժամանակներից մինչև արցախյան գոյամարտ, որը նույնպես գերազանց եմ գնահատում. այդպես էլ պետք է լիներ: Բայց նշածս երկու կատեգորիային պատկանողների արձանները դեռ քիչ են. պետք է պետականապաշտ մտածելակերպ սերմանել մարդկանց մեջ նաև մեր պատմության մեջ փառքով մտած հայ արքաների արձանները և կիսանդրիները երկրի ողջ տարածքում կանգնեցնելով: Գրական հերոսը և ազատամարտիկը խորհրդանշում են երկրի և ազգի համար նվիրյալի հավաքական կերպարը, բայց լիովին չեն լրացնում պետականության նվիրյալի կերպարը, որը պետք է լրացնի հայ արքան:

Նախագահական նստավայրի բակում կանգնեցված Տիգրան Մեծի արձանից բացի չեմ կարողանում մտաբերել ուրիշ երևացող վայրում կանգնեցված ականավոր հայ արքայի արձան: Մեր ազգը միայն հերոս մշակութային և ազատագրական գործիչներ չէ, որ ունեցել է. հզոր արքաներ էլ ենք ունեցել, որոնք պետք է մեզ հետ լինեն ամենուր՝ իրենց արձանների միջոցով մեզ պետականապաշտամունք սնուցելով: Օրինակ մայրաքաղաքի կենտրոնում նախկին Լենինի արձանի տեղում այլ արձան կանգնեցնելու համար մտահղացման և դիզայնի մրցույթ էր անցկացվում տարիներ առաջ,բայց հաղթող չեղավ:  Ըստ իս` այդտեղ պետք է լինի մի արձան, որը չի կոնկրետացնի որևէ ժամանակաշրջանի հերոս,կամ գործիչ, այլ՝ բոլոր ժամանակների և արժեքների կրող հայի հավաքական կերպարը,ի դեմս մեր ակունքի,մեր սկզբի,մեր նախնու՝Հայկ Նահապետի.աղեղնավոր Հայկի արձանը միայն խորհրդանշում է ռազմիկ Հայկին, իսկ նրա միայն մեկ արձան ունենալը ուղակի սխալ է: Հայկի արձանը մայրաքաղաքի սրտում պետք է արտացոլի Հայկ ռազմիկին,նահապետին,մեր սկզբին և ամենակարևորը՝ Հայոց պետականության հիմնադրին՝ առաջին Հայ արքային:

Տիգրան Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее