Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մեղքս եկավ այս մարդը։ Ինքն այնքան միամտորեն հավատում է, որ տարին 10 միլիոն մարդ է մտնելու Հայաստան այս արձանի շնորհիվ ու մեր տուրիզմը զարգանա՜։ Խեղճ մարդուն ոչ ոք չի բացատրել, որ Հայաստան եկողները ուրիշ բանի համար են գալիս, իրենց Հիսուսի արձանը հաստատ Հայաստան չի բերելու։
Մի քիչ էլ մեղքս եկավ, երբ պատմեց, որ ցանկություն ունի վերականգնելու բրոնզի դարի ամրոց հուշարձանը։ Մեռնեմ քո ազնիվ նկրտումներին, բա չվերականգնեի՞նք։
Տատիկս ասում էր. 《Ոչ խելք ունի, ոչ մեղք》։ Կարևորը, այս պարագայում, լիքը փող ունի։
Հա, մի նախարար էլ այսօր ելույթ ունեցավ, թե անհաջողակ ու չկայացած հողագործները թող մտնեն տուրիստական ոլորտ։ Երևի նկատի ուներ, որ արձանը 10 միլիոն տուրիստին ներկայացնելու համար լիքը անհաջողակ հողագործ֊գիդեր են պետք։
Ես էլ գնամ հող վարել սովորեմ, ոնց որ էլ գործ չեմ ունենալու»։
Դիտեք նաև՝
***