Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
Արցախյան շարժումը չշարունակելը կամ արցախցիների իրավունքների համար պայքարը դադարեցնելը 1 հոգու որոշելու հարց չէ, Եռաբլուրում ասաց Արցախի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։ Արցախյան շարժման 38–րդ ամյակի առթիվ Եռաբլուր են այցելել են Արցախի և Հայաստանի պաշտոնյաներ, պատգամավորներ, հասարակ քաղաքացիներ։ «Մենք տեսնում ենք ՀՀ-ում, որ մարդիկ անհաշտ են այդ մտքի, Արցախի կորստի հետ, և այս հարցում մենք մենակ չենք։ Եվ կարծում եմ, երբ Հայաստանում լինեն ազգային իշխանություններ, այս բոլոր հարցերն ու մտահոգությունները կվերանան»,- նշեց նա։ *** |
Արցախյան շարժումը Նիկոլ Փաշինյանը չի սկսել, որևէ մեկը չի կարող ժողովրդին արգելել պայքարել իր իրավունքների համար. Արթուր Խաչատրյան
Արցախյան շարժումը մեր 3–րդ հանրապետության ծառի արմատն էր։ Եթե ոմանք փորձում են կտրել, չորացնել ծառի արմատը, իրենք կչորացնեն ամբողջ ծառը, Արցախյան շարժման 38–րդ ամյակի առթիվ Եռաբլուր այցելության ժամանակ ABC-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Եթե Փաշինյանը դեմ է խոսում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքներին, դա նշանակում է, որ նա արդարացնում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, ցեղասպանությունը։ Եթե իրենք շանտաժի են ենթարկում ժողովրդին, թե դա կբերի պատերազմի, դա նշանակում է խաչ ես քաշում միջազգային իրավունքի վրա»։
***
|
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «38 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, Երևանում՝ Ազատության հրապարակում բարձրաձայնեց այն, ինչ տասնյակ տարիներ շարունակ ապրում էր իր ներսում՝ ազատ ապրելու և ինքնորոշվելու իրավունքը։ |


