▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր մանկության մանկական երկաթուղին վերածվել է խայտառակ տարածքի»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ահա թե ինչի է վերածվել Մանկական երկաթուղին իշխանության անկարողության հետևանքով։
Մեր օրերում մեր մանկության մանկական երկաթուղին վերածվել է խայտառակ տարածքի` փնթի, աղբոտ, քամուց պոկված ու գետնին թափված ծառերով ու հաստ ճյուղերով։
Երկաթուղին վաղուց չի աշխատում, իսկ վագոններն օգտագործվում են որպես հարբեցողության և թմրամիջոցների օգտագործման ապահով վայր։
Ազգային նպատակ ունեցող իշխանության պարագայում մենք նման արձանագրում չէինք ունենա, հակառակը` մեր երեխաներն ու երիտասարդները կունենային ժամանակակից ժամանցային վայր` բնության գողտրիկ այս հատվածում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее