«Մեր կոկորդին սկի ընդդիմությունը չի մնում». քննարկում՝ ԱԺ-ում
«Մեր կոկորդին նույնիսկ ընդդիմությունը չի մնում»,- արձագանքելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ «ձեր կոկորդին է մնում Հայկուհի Հարությունյանի օբյեկտիվ աշխատանքը ու դուք որպես մեծամասնություն, գնում եք այս ինստիտուտը զավթելու ճանապարհով» հայտարարությանը, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: