▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք դպրոցում առաջին հերթին պետք ա սովորացնենք վայելել կյանքը». Փաշինյան

«Ի՞նչ պետք ա սովորացնենք մենք դպրոցում մեր երեխաներին: Մենք պետք ա սովորացնենք առաջին հերթին լավ ապրել` առաջին հերթին` լավ ապրել և կարողանալ վայելել կյանքը և նրա բարիքները, կարողանալ կազմակերպել սեփական ընտանիքի կյանքը, այսպիսով նաև` կարողանալ կազմակերպել սեփական պետության կյանքը»,- Վաղատին գյուղի դպրոցի բացման արարողության ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

***

«Հիմա հանրապետությունում, եթե ոչ ամենուր, ապա շատ տեղերում կա ինչ-որ կարևոր կառույց գյուղի համար»,- Սյունիքի Վաղատին գյուղում դպրոցի բացման արարողության ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով արժեքային համակարգին, Փաշինյանն ասաց. «Պետք է արձանագրենք, որ մեր արժեքային համակարգը պետք է լինի պետականակենտրոն, որի հիմքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունն` իր պետական սիմվոլներով, Հայաստանի Հանրապետության պետական տոների, աշխարհագրության և տարածքի մասին իմացությամբ: Դա է այն արժեքային հիմքը, որ պետք է դասավանդենք մեր դպրոցներում: Մեր դպրոցներում պետք է նվազեցնենք պաթոսի աստիճանը և ավելացնենք կիրառականի աստիճանը»,- շարունակեց նա:

***

Վաղատին գյուղի դպրոցում, խոսելով իր պատկերացրած արժեհամակարգի մասին, Փաշինյանը հայտարարեց. «Պետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու գործիք է: Շատ հաճախ որոշ տեղերից որոշ տեղեկություններ եմ ստանում դպրոցներում տեղի ունեցող միջոցառումների, ընդհուպ դասերի մասին, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, Հայաստանի Հանրապետության լինելիությանը: Այլևս չենք կարող ուղղակի կիսահանդուրժող վերաբերունք ցուցաբերել այդ ամեն ինչի նկատմամբ»:

***

«Դպրոցը պետք է լինի տուն երեխաների համար, որտեղ երեխաները պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեն, քան իրենց տներում, երեխաները դպրոցում պետք է սնվեն, ցնցուղ ընդունեն և նաև հոգ տանեն դպրոցի մասին»,- Վաղատին գյուղում դպրոցի բացման միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее