▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք այլևս թույլ չենք լինի. Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS ընկերության հետ»

«Մենք այլևս թույլ չենք լինի։ Հենց նոր ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS ընկերության հետ։

Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո մենք փոփոխություններ ենք բերելու»,-նշում են Ուժեղ Հայաստան կուսակցությունից:

Նշենք, որ Ջերմուկում անցկացվում է «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ:

Ելույթ ունենալով՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, մասնավորապես, ասել է, «Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ և՛ պաշտպանական պոտենցյալ, և՛ դիվանագիտական, որպեսզի հնարավորություն ունենանք դիմակայել և տեղ ունենալ արևի տակ: Մոտակա տասը տարին է որոշելու, թե որ երկիրն ու ազգը տեղ կունենան արևի տակ: Վստահեցնում եմ, որ մեր անվտանգային ծրագրերով ու դիվանագիտական մոտեցմամբ, ազգի պոտենցյալը համախմբելով, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ՝ արևի տակ»,- ասաց նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее