▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ միլիոնը քանի՞ զրոյով են գրում...Պատմություն մեր օլիգարխներից մեկի մասին

hraparak.am-ը գրում է. Մեր հարուստ օլիգարներից մեկի մասին էին պատմում ու կչկչում: Երբ պատմողն իմացավ, որ լրագրող եմ, խնդրեց՝ օլիգարխի անունը չնշել:

-Չի ների,- ասաց:

Պարզվում է՝ կարելի է հարստանալ, երբ գլխիդ մեջ մի կորեկի կտոր անգամ չկա: Կարևորը՝ թալանելու, կողոպտելու ջիղն է:

Օլիգարխներից մեկը զանգում է իր ծանոթ հաշվապահին ու հարցնում.

-Մեկ միլիոնը քանի՞ զրոյով են գրում:

- Վեց զրոյով,- պատասխանում է ծանոթը:

- Դե եկ ու իմ անգրագետ հաշվապահին հասկացրու,- բարկանում է օլիգարխը,- որ եթե մեկ միլիոնը 6 հատ զրոյով են գրում, երկու միլիոնն էլ 12 հատ զրոյով կգրեն:

- Ինքը սխալվել է հերիք չի, վիզ էլ չի առնում:

Հ.Գ.

Պատմողը համոզում էր, որ ոչ թե անեկդոտ է, այլ իրական դեպք:

Հեղինակ` Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее