Քաղաքացիական մի նախաձեռնություն կոչ է արել բոլորիս՝ հուլիսի 5-ին, ժամը 22-ին, մեկ ժամով մարել մեր տների լույսերը՝ բողոքելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
Անշուշտ, լավ նախաձռնություն է: Կարծում եմ՝ օրն էլ պատահական չէ ընտրված. Սահմանադրության օրն արժի, որ քաղաքացին գոնե մեկ ժամ սկզբունքային դիրքորոշում ունենա:
Բայց վստահ եմ, որ այս նախաձեռնությունը մասսայական բնույթ չի ունենա, որովհետև պայքարելու ընդունակություն ունեն մարդիկ, որոնց հոգիներում լույսը մշտարթուն է:
Մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ մեր միջի լույսն ենք մարել:
90-ականներին խավար էր, մեր տներում լույս ու ջերմություն չկար, բայց ամեն մեկիս հոգում մի ջահ կար, որը լուսավորեց սահման պահող ու հաղթանակ կերտող զինվորի, կամավորականի ճանապարհը:
Այսօր խեղճացած ենք, մեր հոգիներում մարող կրակ է՝ աշնանային տերևաթափի տխուր ուղեկցությամբ...
Մեկ ժամով անլույս մնալու ուժ չունենք, որովհետև մեր հոգիների լույսերն են մարված...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet