▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրենիի դասագրքի կազմին այրվող դրոշը «Անտարես»-ը տեխնիկական խնդիր է որակում

Երրորդ դասարանի «Մայրենի» դասագրքի կազմի վրա այրվող դրոշը «Անտարես» հրատարակչության պատճառով է։

Հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Այսօր.am-ին ասել է. «Խնդիրը տեխնիկական է և մարդկային գործոն չկա, բացի միգուցե այն մեթոդից, որ դիզայները ստեղծել է։ Կարող էր դատարկ էջից ստեղծել, բայց արել է այն, ինչ արել է, դա իր գործն է, ես էլ կարող էի զբաղվել դրանով»։

Մարտիրոսյանը չի համաձայնել, որ սխալի հետևանքով ստացվել է այրվող դրոշի պատկեր.

«Ասում են, որ այնտեղ այրվող դրոշ է։ Այրվող դրոշ երևի այդ մարդիկ չեն տեսել, ես ցավոք տեսել եմ, այրվում է հենց նյութը, բայց եթե կողքն է այրվում դրոշի, կարելի էր սա ընկալել որպես լույս և ջերմություն ճառագող դրոշ՝ ուղղված բարեկամներին, և կրակ ճառագող դրոշ՝ ուղղված չբարեկամներին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее