▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայդանը ֆինանսավորող միլիարդատերը` Ուկրաինայի նոր նախագահ

Ուկրաինայի նորընտիր նախագահ 49-ամյա Պյոտոր Պորոշենկոն Կիևի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտ է, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու համակուրսեցին ու ընկերը:
Forbes ամսագրի տվյալներով՝ նրա անձնական կարողությունը կազմում է 1,3 միլիարդ դոլար, ու նա յոթերորդն է ուկրաինացի մեծահարուստների ցանկում: Պորոշենկոյի ակտիվում են Roshen հեղինակավոր կամպանիան, ՙ5-րդ ալիքը՚ ու այլն:
Այս պահին նա պատգամավոր է, հանդես է գալիս եվրաինտեգրացիայի պաշտպանության դիրքերից, ակտիվորեն աջակցել է Մայդանի հեղափոխությանը:
Պորոշենկոն տարբեր կաբինետներում զբաղեցրել է արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարների պաշտոնները, նախագահ Վիկտոր Յուշենկոյի կառավարման տարիներին եղել է անվտանգության խորհրդի քարտուղար:
Ուկրաինայի նոր նախագահը չորս երեխաների հայր է:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее