▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից․ ՀԷՑ-ի պարզաբանումը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման հետ կապված

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է՝
Օգոստոսի 20-ին,  ժամը 21:30 -ին Աբովյան քաղաքի մարզադաշտում հայկական «Նոա» և սլովենական «Ռուժեմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ՝ մարզադաշտը հոսանքազրկվել է:
Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից:

Էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով:
Չնայած այն հանգամանքին,որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ պատասխանատվության գոտուց՝ Ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее