▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտունեցի հարսնացուն փախել է հարսանիքից, բայց ոչ փեսացուի հետ

Առաջին հեռուստաբլոգը գրում է. Գեղարքունիքի մարզում, այսօր առավոտյան հարսնացուն, «փախել» է սիրած տղայի հետ։ Հարսանիքը նախատեսված էր նշել հունվարի 8-ին, բայց ինչպես ասում են , բանը դրան չհասավ։

Այսօր առավոտյան մարտունեցի հարսնացուն «փախել» է, ոչ թե հարսանիքին նախատեսված փոսացուի, այլ մեկ այլ տղայի հետ։

Հարսանեկան ծախսերն ամբողջությամբ արված էր, երկու կողմի ընտանիքները մոտ 10.000 դոլար գումար էին ծախսել։ Մինչև այս պահը սերը գտած հարսնացուից լուր չկա․․․

Սա այն դեպքն է, որ չես իմանաում, մեղադրես թե ուրախանաս աղջկա նման քայլից, մի կողմից մտածում ես, ամեն ինչ արել է հանուն սիրո, բայց մի կողմից էլ նայում ես ծախսած 10.000 դոլարին ու հասկանում, որ ամանորից հետո մեկ ամիս սոված մնացած մարդկանց գլխին նման բան չի կարելի անել։

Կապ չունի ինչպես կզարգանան դեպքերը, երջանկություն Ձեզ․․․

Հեղինակ՝ Գևորգ Դերձյան

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее