ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Արմեն Արթուրի Ավետիսյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինվոր է զոհվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet