▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարուքյանին ընդամենը մեկ հարց պետք է տալ»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն իր էջում գրել է․

«Անկախ նրանից, թե Էդմոն Մարուքյանը կամ որևէ այլ քաղաքական գործիչ (ով ուզում է լինի) երկար-բարակ ինչեր կասի Արցախի հետ կապված իր արած-չարածի մասին (գնացի, եկա, խոսեցի, առաջարկեցի, բանակցեցի, մարդու իրավունքներ, միջազգային իրավունք, միջազգային հանրություն և այլ բառերից կազմված տեքստեր), նրան ընդամենը մեկ հարց պետք է տալ. «Ի՞նչ եք դուք արել Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9֊ի հայտարարությունը և մյուս բոլոր պայմանավորվածությունները Հայաստանի կողմից կյանքի կոչելուն նպաստելու համար, որոնց մեջ չկա կետ, որ Արցախը Ադրբեջանի մաս է»։
Բոլոր այն քայլերը, որոնք նպաստել են նոյեմբերի 9֊ի հայտարարության կատարմանը, հօգուտ Արցախի են եղել։ Այն քայլերը, որոնք նպաստել են Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների տապալմանը, Արցախի դեմ են եղել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее