Այսօր բարձրագույն իշխանությունն ամբողջությամբ հենվում է Օլիգարխիայի վրա: Ու դրա հիմնական մեղավորը ինքներս ենք: Թերառաջնորդներով ու թերմտածված շարժումներով ամեն անգամ կամեցանք իրագործել ոչ մեր սահմանադրությունը և իշխանությանը ստիպեցինք մահից փրկվելու համար դեպի իրեն բերել նորահարուստներին՝ փրկելու համար արտոնություններ տալով:
Այսպիսով նրանց հետզհետե հնարավորություն ընձեռեցինք դառնալ օլիգարխ: Մեր սխալը գիտակցելու և խելամիտ քայլեր անելու փոխարեն հիմա էլ զբաղված ենք նրանց ձաղկելով, ինչից նրանք ավելի են վայրենանում: Ինչպես գտնում է FB իմ ընկեր Արամ Հակոբյանը՝ «ճիշտը նրանց մարդացնելու ուղին գտնելն է»:
Կունենա՞նք այդքան խելք:
Մարդացնել Օլիգարխին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet