▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկվածը ստորագրությամբ ազատ է արձակվել

armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկված 42-ամյա Արշակ Սվազյանը չի ձերբակալվել. նրան ստորագրությամբ ազատ են արձակել: Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների՝ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա: 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով կատարված արարքը (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее