▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալաթիայում ծնողները սարսափած են, անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենան

Թարմացված․ 57-ամյա մի տղամարդ փորձել է առևանգել 2 անչափահասի

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

ՆԳՆ ոստիկանություն

«Հրապարակ»-ը գրում է․ «Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկի ծնողը ահազանգել է մեզ։ Նա պատմում է, որ ոմն մեկը այցելում է վարչական շրջանի բոլոր դպրոցներ, երեխաներին նստեցնում իր ավտոմեքենան. «Սա գնում ա դպրոցներ, անծանոթ երեխաներին առաջարկում նստել իր մեքենան։ Մի քանի երեխա նստել, հետո իջել են։ Շատ-շատ սարսափած ենք»։

Նրա խոսքով` բազմաթիվ ծնողներ ահազանգել են ոստիկանություն, պատմել այս ամենի մասին, սակայն ոստիկանությունը ոչինչ չի անում։

Դպրոցականների ծնողները բացի նրա եւ նրա մեքենայի լուսանկարից ոչինչ չունեն, չգիտեն` ով է, որտեղից, անունն ինչ եւ ինչ է ուզում դպրոցականներից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее