▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսում էի մեր Փաշինյանի ելույթը և հպարտանում որպես քուրդ մարդ․․․ Նախկին ՀՀԿ-ական Կնյազ Հասանով

ԱԺ հայտարարությունների ժամին  ելույթ ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովը. «Վերջերս՝ 2-3 ամիս առաջ հիվանդ էի, պառկած հեռուստացույց էի դիտում: Լսում էի մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կշռադատված, ճիշտ ու տեղին ելույթը Եվրոխորհրդարանում: Կիսադատարկ դահլիճն իսկույն լցվեց պատգամավորներով: Վարչապետի ելույթը պարբերաբար ընդհատվում էր ծափահարություններով, իսկ վերջում հնչեցին երկարատև ու հոտնկայս ծափահարություններ՝ հարգելով մեր վարչապետի շատ զգայուն ու գրագետ ելույթը: Չէի կարողանում զսպել իմ ուրախությունը, այդ պահին ինձ զգում էի որպես արժանապատիվ Հայաստանի քաղաքացի, որպես հայ մարդ, որպես հայաստանցի քուրդ մարդ»,- ասաց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее