▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողը՝ որոշ մանագիտությունների տեր անձանց մասին․ մենթ լինում են էությամբ, իրավաբան ու ոստիկան՝ կրթությամբ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ազգային ժողովում իմ մեկօրյա որոշումը՝ ԱԺ այս նոր, խայտառակ տեսքով, գույնազգույն, չափազանց մեծ ու անհարմար բեյջը կրել մեջքիս, որը բողոքի ու դժգոհության յուրահատուկ տարբերակ էր, ակցիայի կամ ֆլեշ-մոբի նման մի բան,  life.panorama.am «գործընկեր» կայքը, մոռանալով գործընկերության մասին, կոնկրետ նպատակով որոշել էր օգտագործել իմ այս նկարը՝ խախտելով հեղինակային իրավունքներ, ու իմ այս քայլի վերաբերյալ քոմենթ է վերցրել այս «մանկապատանեկան» բեյջերի հեղինակից, ով նաև անցյալ տարվանից աչքի է ընկնում բեյջերը տեսանելի կրելու պարտադրանքով մեր հաշվին ինքնահաստատվելու անզուսպ մղումով։ Ես էլ այս տարբերակով եմ տեսանելի կրել, հուսով եմ՝ լավ երևում է։ Ինչևէ, այդ անձը՝ ինչ-որ շարքային մի չինովնիկ, իր խոսքում փորձել էր «փիլիսոփայել»՝ հիշելով ինչ-որ մասնագիտությունների մասին՝ անուղղակի վիրավորելով այն մարդկանց, ովքեր զբաղվում են, օրինակ, բեռնակրությամբ։ Թեպետ բեռնակրությունը մասնագիտություն չէ, այլ աշխատանք, այդուհանդերձ հաստատ շատ ավելի կարևոր ու հարգանքի արժանի աշխատանք է, քան որոշ հնագույն մասնագիտության մոտիվներով դրսևորովող նորագույն աշխատանքներ կատարելը։ Ուստի ես էլ հարկ համարեցի այս համատեքստում ընդհանրական մի դիտարկում էլ ինքս անել՝ որոշ այլ աշխատանք-մասնագիտությունների մասին հիշեցմամբ։

Այսպիսով՝ կան մասնագիտություններ, օրինակ՝ մենթի, ոչ թե ոստիկանի մասնագիտությունը, որոնց կրողներն այդպես էլ չեն գիտակցում, որ իրենք ընդամենը մենթ են, ոչ թե իրավաբան, այն էլ՝ չկայացած իրավաբան, քանզի ոստիկան և իրավաբան լինում են կրթությամբ, մենթ լինում են էությամբ։ Այդպիսիք նաև պարտադիր աբիժնիկ են լինում, բարոյական օրենքներից մեծ մասամբ կամ ամբողջությամբ զուրկ և տղամարդկային ոչ ֆիզիկական՝ հոգևոր, բարոյական հատկանիշների լուրջ պակասով, քանզի դրանք մենթ լինելու համար կարևոր նախապայման են։ 

Կան նաև մասնագիտություններ, որոնց կրողները բոլորովին էլ կարիք չունեն դեմքով շրջվելու դեպի հանրությունը, որովհետև նախ պիտի երես ունենան հանրության աչքերին ուղիղ նայելու համար, և հետո, այդպիսի աներեսների դեմքն ու հետևը սովորաբար իրարից չեն տարբերվում, դրանք նույն տեսքն ունեն ու նույն գարշահոտությունն է փչում երկու կողմից էլ։

 

Վահե Մակարյան

լրագրող 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее