▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան քահանաներից անցել է երաժիշտներին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Փաստորեն Սյունյաց <հրաշագործ> ու <արարչագործ> մարզպետը, մարդ ծեծելուց, քահանաների վրա շշով <քշելուց> հետո, առնվազն պետք է իր դուքյանում սալյուտ խփել տա, խաշ-խորոված անի ու մի հատ էլ նորից օդ կրակի`դե էլի բնականաբար ինքնապաշտպանության համար:

Եւ այդ կինոն էլ չուշացավ: Բանից պարզվում է, նախօրեին Լիսկան, Գորիսի այն առանձնատանը, ուր մեկ տարի առաջ տեղի էր ունեցել ողբալի միջադեպը, գլխին է հավաքել Սյունյաց մարզի յուրային գյուղապետերին, ԼՂՀ շրջանակի իր ընկերներին, Սյունիքի քաղաքապետերին, ու Երեւանից ժամանած մի քանի չինովնիկների, ու մի լավ քեֆ-ուրախություն անելուց հետո, դարձյալ անցել է <ինքնապաշտպանական> գործին:Հանուն իր հյուրերի ապահովության, Լիսկան քեֆը հազար դարձնելուց հետո, նախապես մի քանի անգամ սարի գլխին կանգնելով օդ է կրակել, որից հետո իր դուքյանում մեծ խնջույք է կազմակերպել, ուր Լիսկայի կողմից հրավիրված երաժիշտները կատարել են Լիսկայի շրջապատի պատվերները: իսկ երբ երաժիշտներից մեկն ասել է, որ հոգնած է, ու կարող է նրա պատվերները մի քանի րոպեից կատարել մեծն Լիսկան հակադարձել է, թե աթոռը`քյյալովդ կտամ: դԵ ԴՈՒ պըտի իրոք էս երկրում ինքան աթոռավոր կա, սաղի գլխին էլ պիտի աթոռ ֆռռցնես, ու սաղի քյալլեն էլ ջարդես, որովհետեւ էս երկրում դու ծնվել քյալլա ջարդելու համար:

 

Ազատ Հայաստան ֆեյսբուքյան էջից

 

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее