▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիպոսակցիան դարձել է 19-ամյա «Գեղեցկության թագուհու» մահվան պատճառը

Էկվադորում լիպոսակցիան դարձել է Reina de Duran 2014թ-ի մրցույթի հաղթող 19-ամյա Կատերին Կանդոյի մահվան պատճառը: Հատկանշականն այն է, որ գեղեցկուհին դիմել էր պլաստիկ վիրահատության, որովհետև նրան դա պարտադրել էին մրցույթի կազմակերպիչները, ովքեր նրան մի շարք մրցանակներից բացի նվիրել էին նաև անվճար վիրահատության կատարելու սերտիֆիկատ:

Կատերինի եղբոր խոսքով`  իր քրոջն ամեն օր զանգում էր պլաստիկ վիրաբույժը եւ ստիպում գնալ վիրահատության: Իսկ նախքան վիրահատությունը կազմակերպիչները նույնիսկ հաշվի չէին առել այն հանգամանքը, որ աղջիկն առաջարկել էր վիրահատվելու փոխարեն նիհարել:  

Այս ամենի հետևանքով 19-ամյա գեղեցկուհին մահացել է հենց վիրահատության ժամանակ: Բժիշկների խոսքերով` նրա սիրտը կանգ է առել վիրահատության ընթացքում, սակայն փաստաբանը` պարզել է, որ նրա մահվան պատճառը գլխուղեղի այտուցն է։ Վիրաբույժը ձերբակալված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее