Գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ ոստիկանները խայտառակ ձևով ներխուժել են իրենց տուն: «Պատմեմ, թե այսօր` օգոստոսի 22-ին, ինչ է տեղի ունեցել մեր տանը: Գյումրեցիներն ինձ ահազանգեցին, որ համայնքապատկան մանկապարտեզի շենքը նրանք զավթել են, առաջին հարկում էլ բացել են բիստրո: Ոստիկան լինելով` ապօրինի զավթում են իրականացրել: Էդգար Պողոսյանն էլ բոլոր գյումրեցիներին հայտնի բառիկ է»,- պատմում է լրագրողը: Նա այնուհետև նկարագրում է, որ իր բացահայտումներից ու հետաքննություններից հետո իր հանդեպ սկսվել է աննախադեպ հետապնդում ու հալածանքներ: Առավել մանրամասն` տեսանյութում: |
Լիլիթ Աղեկյանն ահազանգում է` Գյումրու մանկապարտեզը զավթածները հալածում են իրեն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet