Հայ-ամերիկյան մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում` Լաս Վեգաս քաղաքում, Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան է տեղադրվելու,-գրում է Nouvelle D'Arménie-ն՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար» թերթը:
Հենց հայ-ամերիկյան մշակութային կենտրոնն էլ ստանձնելու է հուշարձանի ֆինանսավորումը, ինչպես նաև անվտանգությունը, որի համար պահանջվելու 200 000 դոլար:
Լաս Վեգասի քաղաքային խորհուրդը տվել է իր համաձայնությունը: Հուշարձանը տեղադրվելու Սանսեթ զբոսայգում՝ Լաս Վեգասի 57 000 քառակուսի մետր տարածքով ամենամեծ զբոսայգիներից մեկում: