Կյանքից անժամանակ հեռացել է դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը․ նա աշխարհահռչակ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին է։ Ապրում էր Էկվադորում, ղեկավարում էր «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամը։
«Մաշա ջան, թող հոգիդ խաղաղ լինի:
Գոնե այն աշխարհում:
Միշտ կհիշենք քեզ:
Հանգչի՛ր խաղաղությամբ, տաղանդավոր, նուրբ ու գեղեցիկ հոգի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը վիրուսային մենինգիտն է եղել։ Նա վերջին 3 շաբաթում եղել է Էկվադորի հիվանդանոցներից մեկում` կոմայի մեջ։