Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Երևանի Բուսաբանական այգում կառուցում են «Կյանքի Պուրակ» անվանումով այգի` որը նվիրվում է Արցախյան պատերազմների ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին։
Կյանքի Պուրակը դարձրել են «Թալանի Պուրակ»
Ապրիլի 5-ին հանրայնացրել էի, թե ինչ վատ որակի աշխատանքներ են կատարում Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակի առթիվ կառուցվող Կյանքի Պուրակում: Շինարարն ու որակի տեխնիկական հսկողը ընդունել էին թերություներն ու ասել, որ 20-օրյա ժամկետում կշտկեն դրանք, սակայն ապրիլի 5-ից անցել է արդեն 87 օր, բայց թերություներն այդպես էլ չեն շտկվել։
Ապրիլի 5-ին որոշեցի Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակի առթիվ կառուցվող Կյանքի Պուրակի աշխատանքները ստուգել` ինչի համար էլ դիմել էի Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանին, որ Երևանի քաղաքապետարանից ստանա բոլոր աշխատանքների վճարված ԱԿՏ-երն ու նախագիծը, սակայն Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել Իզաբելլա Աբգարյանին վճարված ԱԿՏ-երն ու նախագիծը այն դեպքում, որ Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի ավագանու անդամին չտրամադրել տվյալ վճարված ԱՅՏ-երը որովհետեւ Երևանի քաղաքապետարանը ուղղակի ի պաշտոնե պարտավոր է Իզաբելլա Աբգարյանին տրամադրել ավագանու վճարված ԱԿՏ-երը։
Երևանի քաղաքապետարանը չտրամադրելով վճարված ԱԿՏ-երը փաստում է այն մասին, որ Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակի առթիվ կառուցվող Կյանքի Պուրակում կոռուպցիա կա, այդ իսկ պատճառով էլ չի տրամադրում վճարված ԱԿՏ-երը որպիսի իրենց կերած ***-երը ջրի երես դուրս չգան:
Քաղաքացիական պայմանագիր, դուք նախկիներին տվեցիք անցաք։