Ինչպես հաղորդում է lifenews.ru-ն, հունիսի 28-ի երեկոյան Կրասնոդարի երկրամասի Ապշերոնի շրջանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որն իրականացնում էր Սոչի-Գուլկևիչի-Սոչի չվերթը:
Նախնական վարկածով՝ ուղղաթիռի անկման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ուղղաթիռում գտնվել են ազգությամբ հայ 45-ամյա գործարար Սամվել Ելուգյանը, նրա 22-ամյա դուստր Ալինա Ելուգյանը և 13-ամյա որդին` Եվգենի Ելուգյանը, ինչպես նաև օդաչու Անդրեյ Գոնչարենկոն: Ականատեսների պատմածով` թռիչքի ընթացքում ուղղաթիռը օդում մասնատվել է:
Նշվում է նաև, որ 2011 թվականին Սոչիում Ս. Ելուգյանի ավտոմեքենայի տակ անհայտ անձը նռնակ էր նետել, սակայն այն գլորվել էր մեքենայից հեռու և ոչ ոք պայթյունից չէր տուժել:
Հունիսի 28-ի երեկոյան Սամվել Ելուգյաննին պատկանող «Юг-Строй-1» ընկերությունը հաղթել էր 318 մլն ռուբլի արժողության նախագծի իրականացման համար հայտարարված մրցույթում: