▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողմնորոշվեք, առաջ այդպես չէիք․․․Դավիթ Սանասարյանը՝ Փաշինյանին

Պարոն Վարչապետ, «Հպարտ քաղաքացի» ասելով Դուք ո՞ւմ եք հասկանում՝ այն մարդուն, ով հպարտանում է Ձեզնով ու լուռ համաձայնում է ամեն ինչի հետ, թե՞ այն քաղաքացուն, ով գիտի իր իրավունքները, իր երկրի շահը և կանգնում է արժանապատվությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։

«Փոխարենը թույլ չտայիք Ձեզ, ու չգոռայիք կնոջ վրա իր մանկահասակ կամ մի քիչ մեծ երեխայի ներկայությամբ, մի հատ էլ նրա՝ իր վրա մատ չտապտալու պահանջին ի պատասխան ասում եք՝ «էդպես կխոսամ»։

Կողմնորոշվեք, առաջ այդպես չէիք։

Այդ կինը՝ իր կեցվածքով, իմ պատկերացրած քաղաքացու օրինակն է։ Այդպիսի քաղաքացիներին պետք է բազմապատկել, ոչ թե ճնշել։

Չհանձնվե'ք երբեք, սիրելիներս, կյանքն այդքան անիմաստ չի։

Ռեմարկն ասում էր` «Քանի դեռ մարդը չի հանձնվում, նա ավելի ուժեղ է, քան իր ճակատագիրը»,– գրել է նա։

Դիտեք նաև՝ 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее