Կիսու՞մ եք ռուս պրոպագանդիստների կարծիքը, որ Արցախի իրադարձությունները Պրահայի հետևանք են. ՔՊ-ական
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը: «Բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին, հրավիրում ենք, հաջակցություն նախագծի, քննարկման ժամին լինել Ազգային ժողովի դիմաց։ Պայքարն Արցախի համար շարունակվում է, անկախ նրանից, որ Արցախը հայաթափված է։ Մենք հիմա պիտի շարունակենք պայքարել, որպեսզի երբ սպառվի ադրբեջանական նավթը, երբ թուլանա Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում և այլն, մենք կարողանանք ետ բերել Արցախը։ Ադրբեջանը 26 տարի շարունակ չհրաժարվեց իր նպատակից ու հասավ դրան։ Հիմա հերթը մերն է։ Պայքարը երկարաժամկետ է ու ամենօրյա»,- ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունն առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։ |
Թարմացված․ «Ձեր նախընտրական ծրագրում գրել եք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն. ասե՛ք՝ ճանապարհը ո՞րն է: Հակառակ դեպքում, եթե ասում եք՝ չկա էդպիսի ճանապարհ կամ էն, ինչ գրել ենք, սխալ ենք գրել, իրականության հետ կապ չունի, ուրեմն բարի եղեք, հրաժարական տվեք, հեռացեք, թող ժողովուրդն ընտրի նոր մարդ»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՔՊ-ին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամնավոր Արծվիկ Մինասյանը: Մինասյանին արձագանքեց ՔՊ-ական Արփի Դավոյանը ու, խոսելով ընդդիմադիրի՝ ավելի վաղ ունեցած հայտարարության մասին, նշեց. «Արձագանքում եմ Արցախի հայաթափման վերաբերյալ ասվածին: Գիտե՞ք՝ Արցախի հայաթափումը երբ է տեղի ունեցել, երբ մինչև 2018-ը ԼՂ-ում ապրում էր 120 հազար մարդ, հայաթափումը սկսվել է այն ժամանակ, երբ 1994-ից հետո էդտեղ գոնե կես մլն մարդ չէր ապրում, պիտի վերաբնակեցվեին էդ մարդիկ, պետք է մարդկանց երեխաներն Ամերիկաներում չծնվեին, Արցախում ծնվեին»: Մինասյանը հորդորեց՝ թվերն արհեստական չիջեցնել: |