Միջազգային հարաբերությունների մասնագետ, «Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի գրառումը. ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը վերակենդանանալու նշաններ է ուզում ցույց տալ։ Հիշեցնենք, որ երեք տարի առաջ բուհական ինքնավարության կոպիտ խախտման և այլ հիմնավորումներով նախագիծը տապալվել էր։
Այսօր ոլորտի «պատասխանատուները» վարչախմբի պարագլխի մոտ ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել են, որ իբր «բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնականով, որտեղ գործնականում լինելու են անկախ մի քանի կառավարման և կարգավորման օղակներ»։
Ակադեմիական շրջանակների հանդեպ կիրառվող ռեպրեսիաների ֆոնին ԿԳՄՍ-ի այս հաղորդագրությունը եփած հավի ծիծաղն է առաջացնում։ Ակամայից հիշեցի Հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերանվանելու հետ կապված մասնագիտական շրջանակների, լայն հանրության բողոքը ցինիկաբար արհամարհելու դեպքը։ Ամեն դեպքում անհամբեր սպասենք բաստիոնի նոր գլուխգործոցին»:
«ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունը եփած հավի ծիծաղն է առաջացնում». Մենուա Սողոմոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet