«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Օրրան բարեգործական կազմակերպության դատը իր հարևանությամբ անօրինական կառուցապատման դեմ ընթացքի մեջ է: Ի հիշեցում մեր ընթերցողներին նշենք, որ կառուցապատողը չի պահել օրենքով պահաջվող 6 մետր հեռավորությունը շենքերի միջև և կառուցում է 1.6 մետր հեռավորության վրա: Մեր զրուցակիցն է Օրրանի հիմնադիր Արմինե Հովhաննիսյանը:
- Մենք գիտենք, որ մեր արդարադատության համակարգը երկար ժամանակ է պահանջում դատավճիռ կայացնելու համար։ Բայց մենք նաև գիտենք, որ դուք հրապարակավ պնդել եք, որ ձեր ստորագրությունը կեղծվել է կառուցապատողի կողմից ներկայացված այն թղթի վրա, որը հիմք է հանդիսացել քաղաքապետի շինարարության թույլտվության համար։ Արդյո՞ք դուք այս մասին բարձրաձայնել եք պատկան մարմիններին՝ օրինակ ՀՀ քննչական կոմիտեին:
- Այո, մենք նամակով դիմել ենք ՀՀ քննչական կոմիտե: Նաև հանրորեն պնդել ենք, որ շինարար Արգամ Հովհաննիսյանը կեղծել է այս թուղթը, որը ներկայացվում է իբր իմ կողմից տված համաձայնություն կառուցապատման համար: Ի դեպ, այն բնօրրինակը չէ և վրայի կնիքն էլ կիսատ է: Շատ փնթի կազմած մի թուղթ է:
Հույս եմ հայտնում որ Արգիշտի Քյարամյանը պատշաճ հետամուտ կլինի, որպեսզի արդար և ազնիվ քննություն տեղի ունենա և երեխաների իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն ըստ օրենքի:
Ուղղակի զարմանալի է, որ քաղաքապետարանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը աչք են փակել այս ակնհայտ կեղծիքին»: