▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեսգիշերն անց՝ ուղիղ եթերում՝ Պետրոսն ու Սրբազանը

«Հանրային հեռուստաընկերության» տաղավարում իր ուղերձից հետո Բագրատ Սրբազանն, ինչպես և պայմանավորվածությունն էր, մասնակցեց Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին: Հենց սկզբից զրուցակիցներն իրար ընդհատելով վիճեցին ու հերքեցին միմյանց: Պետրոս Ղազարյանը հարց տվեց.

-Դուք ոստիկանապետին ասացիք` սատկացնելու եք, դա հոգևորականի՞ խոսք է:

Սրբազանը պատասխանեց.

-Նախ ես չեմ ասել` սատկացնելու եմ, ես ասել եմ` տրորելու եմ, նա իրեն ամենավերջին խուլիգանի պես է պահել, մարդկանց վրա արգելված զենք է կիրառել: ...Ոտքով էլ կտրորեմ, մտքով էլ կտրորեմ, բոլոր առումներով էլ կտրորեմ:

-Դուք հո գողական չեք, բա օրենքի երկիր եք ուզում կառուցել:

Խուլիգանին խուլիգանություն է հասնում: Ինքն ավելորդ տեղը սադրեց, երբ ես իր կողքով անցնում էի: Նա ավելորդ հայտարարություն արեց և դրա պատասխանն էլ ստացավ ու ստանալու է միշտ: Նա իրեն պահել է տրորվողի պես, ասել եմ` տրորել: Թող իրեն հանգիստ պահի, հանգիստ էլ կմնա,- ասաց Բագրատ Սրբազանը:

***

Բագրատ Սրբազանը «Հանրային հեռուստաընկերության» բակում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու իրավիճակը սրվեց իր ու ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի միջև: «Դիտմամբ եկավ, դիմացս կանգնեց ու իր խոսքն ուղղելով ոստիկաններին` ասաց` տղերք, ով որ ձեզ կասի` ձեր հացը արյունով եք ուտում, գլուխը պատին կտա: Ես էլ ասացի` քեզ կարգին պահի ու սկսեց սովորական խուլիգանի կեցվածքը: Ես էլ ասացի` տրորելու եմ ու տեր եմ: Ինքը տրորված է, ես էլ տրորելու եմ ու անցնելու եմ: Ինքը դեռ շատ պատասխան պիտի տա»,- ասաց Սրբազանը:

***

Կեսգիշերն անց՝ ուղիղ եթերում՝ Պետրոսն ու Սրբազանը

Դիտեք նաև՝ Լարված իրավիճակ Հանրայինի առջև։ Ընդհարում է տեղի ունեցել Բագրատ Սրբազանի և ոստիկանապետի միջև:

***

Բանակցությունններն արդյունք տվեցին. Բագրատ Սրբազանը համաձայնել  է հանդես գալ 25 րոպեանոց ուղերձով և կարճ հարցազրույց տալ։ Նրա հետ «Հանրային հեռուստաընկերություն» են մտել  Գառնիկ Դանիելյանը, Էդգար Ղազարյանը և Կարեն Բեքարյանը:

Բագրատ Սրբազանը «Հանրային»-ի եթերից դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Դիմում եմ այսօրվա Կառավարության դեռևս ղեկավարին: Դու իշխանության ես եկել ստախոսությամբ, խաբեությամբ, տապալել ես ամբողջ սահմանադրական կարգը, ոչ թե ձախողել, այլ շեղվել ես այն ծրագրերից, որոնցով ներկայացել ես հանրությանը: Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, որքան դու` որպես չարիք, ղեկարավում ես: Դու խորքում կառավարություն չես, դու ՉԵՍ: Հայկի ժառանգները գալու են քո ետևից, քո չարիքի իշխանության ետևից»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее