▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը

Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Հունիսի 29-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 12-րդ Fastex Meetup-ը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Web3 -ում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը, օգտատերերի բազայի հետ աշխատելու առանձնահատկություններին, ինչպես նաև ոլորտի  վերջին միտումներին։

Fastex-ի խոսնակ,  համայնքի կառավարման ղեկավար Նիկո Նիկոյանը կիսվել է առցանց հարթակներում իրականացվող մարթեքինգային արշավների կազմակերպման վերաբերյալ կարևոր մանրամասներով, պատմել համայնքների հետ աշխատելու հմտությունների մասին։ Հանդիպման երկրորդ հատվածում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը։

Ֆասթեքսի հանդիպումները շարունակական են։ Սպասվող հանդիպումների վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее