▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարկուտը Սյունիքում ևս վնասել է բերքը

Այսօր՝  ժամը 11.33-ին, ԱԻՆ  տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ուժանիս գյուղում ս.թ. մայիսի 26-ին ժամը 23.00-ից մինչև 24.00-ը գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են 15 հա հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ, 5 հա բանջարաբոստանային կուլտուրա և 20 հա խոտհարք:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետը և տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն պետը, իսկ ժամը 12.35-ին՝ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Հիշեցնենք, որ Լոռու մարզում ձվի մեծությամբ կարկուտը լուրջ վնաս է հասցրել բերքին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее