▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կառավարությունը դարձել է «Վեոլիա ջուր»-ի ու նրա հարուցած խնդիրների հովանավորը»․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի քաղաքացիներ, ես ևս ստացել եմ «Վեոլիա ջուր» ընկերության մասով մեր նամակին ի պատասխան` Մրցակցության և սպառողների հանձնաժողովի որոշումը, որով իրենք նամակը վերահասցեագրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Հաջորդ շաբաթ ես կանդրադառնամ այս որոշման կայացմանը, կայացնողներին, նրանց ոչ անկախ լինելուն, որոշման աբսուրդ լինելուն, իրավաբանությունը արհեստի վերածած քառակուսի չինովնիկներին ու մեր հաջորդ քայլերին:
Այս պահի համար արձանագրենք` հանձնաժողովն ասել է, որ մեր բոլոր հարցերի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է:
«Վեոլիա ջուր» ընկերության վարքագծի ԲՈԼՈՐ դրսևորումների համար այսուհետ ազատ եք «Վեոլիա»-ից բացի կամ զուգահեռ մեղադրել ՀՀ կառավարությանը: Նրանք դարձան «Վեոլիա»-ի ու նրանց հարուցած բոլոր խնդիրների խնամակալն ու հովանավորը:
Ամեն ինչի մասին հերթով: ՀՀ քաղաքացիներին չեք ծաղրելու ու նորմալ ջուր մատակարարելու եք: Կամ կոպեկ առ կոպեկ չմատակարարված ջրի, վտանգավոր ջրի համար վճարված գումարը հետ եք տալու:
Հ.Գ. Շնորհակալ եմ, որ հետևողական եք սիրելի քաղաքացիներ»։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն далее