▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանգնեցնում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսները՝ երկարատև և մանրակրկիտ ստուգումների ենթարկելով դրանք

ԱրմԼուր.am-ը գրում է, որ կայքին «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները փոխանցել են տեղեկություններ այն մասին, որ իրավապահները նպատակային կերպով կանգնեցնում են կուսակցության ավտոբուսները՝ երկարատև և մանրակրկիտ ստուգումների ենթարկելով դրանք։

«Մեզ տրամադրված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցրել կուսակցության ավտոբուսները և իրականացնում ստուգումներ՝ ստեղծելով ակնհայտ անհարմարություններ։

Աջակիցների պնդմամբ՝ սա պատահականություն չէ․ նրանք վստահեցնում են, որ այսօր, երբ նախատեսվում է կուսակցության գրասենյակի բացումը Աբովյան քաղաքում, իշխանության ներկայացուցիչները տարբեր մեթոդներով փորձում են խոչընդոտել գործընթացը։

Նրանց գնահատմամբ՝ տեղի ունեցողը նպատակաուղղված ճնշում է և քաղաքական գործունեության խոչընդոտում։Ի դեպ, այս իրավիճակը մի քանի շաբաթ է շարունակվում է»,-գրում է սկզբնաղբյուրը:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее