Բլոգեր Էդուարդ Հայրումյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է
«Հուլիսի 18-ին Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհ էր բռնկվել, որի ժամանակ Արմեն Բեգոյանը խոստովանեց, որ ժամանակ առ ժամանակ հենց ՀՈԱԿ-ը տվյալ տարածքում կազմակերպում է «թափոնի այրում»։ Ես այդ տեսանյութն ուղարկել եմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB, որպես հաղորդում օրենքի խատման մասին։ Այսօր ստացել եմ պատասխան, որ Կանաչապատում ՀՈԱԿ-ի պաշտոնյան ենթարկվել է վարչական տույժի։ Մնացած բոլոր մանրամասները դիտեք տեսանյութում։ #չորապատում»