▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժիրինովսկին ժամանակին զգուշացնում էր... չլսեց»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Ժիրինովսկին ժամանակին զգուշացնում էր այսօր Փարիզում ձերբակալված «Թելեգրամ»֊ի հիմնադիր Պավել Դուրովին...Չլսեց....»։

***

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ երեկոյան Ադրբեջանից իր մասնավոր ինքնաթիռով Փարիզ ժամանող Պավել Դուրովը՝ Telegram հավելվածի հիմնադիր և գործադիր տնօրենը, ձերբակալվել է։ Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրում են Telegram-ում բովանդակության մոդերացիայի բացակայության համար, ինչը թույլ է տալիս հանցագործներին անպատիժ գործել այդ հարթակում։
Ի՞նչ է դա նշանակում Հայաստանում հավելվածի բազմաթիվ օգտագործողների համար՝ մեծ հաշվով ոչինչ, շարունակեք օգտագործել այս հավելվածը ինչպես նախկինում, հիշելով, որ սա ոչ թե անվտանգ չատային հավելված է, այլ սոցիալական ցանց, որը գրեթե չունի մոդերացիա:

***

«Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը Ֆրանսիայում խոսքի ազատության իրավունքի հերթական կոպիտ խախտումն է։ Միանգամայն ակնհայտ է, որ Պավել Դուրովի ձերբակալության իրական պատճառը Թելեգրամը փակելու փորձն է, ինտերնետ հարթակ, որտեղ կարելի է աշխարհում ընթացող իրադարձությունների մասին իմանալ ճշմարտությունը»,-Թելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան

«Սա բողոք է առաջացնում բոլորի մոտ, ովքեր ձգտում են խոսքի ազատության և բազմաբևեռ աշխարհ կառուցելու համար։ Սա նաև մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ մի շարք պետությունների կողմից երկակի ստանդարտների հերթական ակնհայտ դրսևորումն է, որոնք փառաբանում են ժողովրդավարությունը, բայց իրականում ձգտում են ոտնահարել այն։ Ես ուզում եմ ֆրանսիական մեծ հեղափոխության ժառանգներին հիշեցնել հայտնի ասացվածքը. «Ես համաձայն չեմ ձեր ասած ոչ մի բառի հետ, բայց ես պատրաստ եմ մեռնել այն ասելու ձեր իրավունքի համար»:

***

Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է անհապաղ պարզաբանել Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման պատճառները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դեսպանատունը Փարիզից պահանջել է ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը և հյուպատոսական հասանելիություն տրամադրել․ «Այս պահին ֆրանսիական կողմը խուսափում է փոխգործակցությունից»․-հայտնում են դեսպանատնից։

***

Ամերիկացի գործարարը հանդես է եկել ի պաշտպանություն Telegram-ի հիմնադրի։ Նա հրապարակել է մի շարք գրառումներ՝ նվիրված Դուրովի կալանավորման լուրերին։

Tesla, SpaceX և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը չի անտեսել Պավել Դուրովի կալանավորման մասին հաղորդագրությունը։ X սոցիալական ցանցում նա մի շարք հաղորդագրություններ է հրապարակել՝ կապված այս իրադարձության հետ։

Մասնավորապես, Մասկը Grok chatbot-ին խնդրել է ստուգել Փարիզում Պավելի ձերբակալության մասին տեղեկությունները։ Նա հաստատել է, որ կալանավորումն իսկապես տեղի է ունեցել՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցների տվյալները։ Սա chatbot-ի պատասխանն է՝ թարգմանված անգլերենից.

«Այո, Telegram-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզում՝ Լե Բուրժե օդանավակայանում։ Նա ձերբակալվել է Ադրբեջանից ժամանած մասնավոր ինքնաթիռից իջնելիս։ Այս տեղեկատվությունը հիմնված է ֆրանսիական տարբեր լրատվամիջոցների և X-ի հաղորդումների վրա, որոնք ցույց են տալիս, որ նրա ձերբակալությունը կապված է Telegram-ում չափավորության բացակայության հետաքննության հետ, որը, իբր, նպաստել է հանցավոր գործունեությանը»:

Գրառման մեջ ձեռնարկատերը իրավիճակը անվանել է «առաջին փոփոխության շատ ազդեցիկ գովազդ»: Խոսքը ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության մասին է, որտեղ խոսվում է նաեւ խոսքի ազատության մասին։ Դրանից հետո Մասկը հրապարակեց ևս մեկ գրառում, որը պարունակում էր հեգնական և միևնույն ժամանակ վախեցնող նկարագրություն. «POV. Եվրոպայում 2030 թվականն է, և քեզ մահապատժի են ենթարկում մեմ հավանելու համար»:

Հետագա հաղորդագրությունների շարքում X-ի սեփականատերը կոչ է արել ազատ արձակել Դուրովին և նշել հեշթեգը՝ ի աջակցություն Telegram-ի հիմնադրի՝ #FreePavel-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее